Երևանում հանդիսավորությամբ բացվել է գիտնական Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնական, պատմաբան, հնագետ, Բորիս Պիատրովսկու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվեց Երևանում` Զաքյան 2 հասցեում: «Սա պարզապես հուշատախտակ չէ: Այն հայ-ռուսական մշակութային կապերի խորհրդանիշն է: Կարծում եմ` Հայաստանի տարածքում արված բացահայտումները կարևոր են ոչ միայն ինձ, այլև ողջ մարդկության համար, քանի որ Հայաստանը հնագույն և զարմանալի երկիր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բորիս Պիատրովսկու որդին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:

Բորիս Պիատրովսկու սան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Արեշյանի խոսքով`Պիատրովսկու կյանքում մեծ տեղ էին զբաղեցնում Հայաստանն ու Էրմիտաժը: «Նշանակալի են Պիատրովսկու՝ Կարմիր բլուրում իրականացրած բացահայտումները, նրա տարբեր լեզուներով լույս տեսած «Վանի թագավորություն», այլ թարգմանություններում «Ուրարտական քաղաքակրթություն» գիրքը: Այս ամենի շնորհիվ Հայաստանը համաշխարհային պատմության քարտեզում տեղ զբաղեցրեց»,-ասաց Արեշյանը և հավելեց, որ Պիատրովսկու ձեռքբերումներից մեկը երիտասարդ հայ կադրերի մասին մշտապես հոգ տանելն էր:

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ գիտնականներ, արվեստի գործիչներ:

1940–1990 թթ. Զաքյան 2 հասցեում ապրել Բորիս Պիատրովսկին և նրա կինը` Հռիփսիմե Ջանփոլադյանը: Բորիս Պիատրովսկին 1930–ից իր արշավախմբով պեղումներ է կատարել և արժեքավոր հայտնագործություններ արել Ուրարտական թագավորության փոխարքայի նստավայր Կարմիր բլուրում: Երևանի քաղաքապետը Բորիս Պիատրովսկու որդուն`Միխայիլ Պիատրովսկուն, Արգիշտի առաջին մեդալ է շնորհել:

Հայերեն Русский

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը