Հասարակական

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ այլ հայտնիներ խորհրդարանական ընտություններին կմասնակցեն որպես դիտորդ

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ այլ հայտնիներ խորհրդարանական ընտություններին կմասնակցեն որպես դիտորդ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ մի խումբ հայտնի մշակութային գործիչներ Հայաստան կժամանեն` մասնակցելու 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ: Այս մասին դեկտեմբերի 5-ին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց կանադահայ դերասանուհի, պրոդյուսերԱրսինե Խանջյանը:

Նրա խոսքով` «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության կողմից անցկացված ստորագրահավաքին միացել են մեծ թվով հայրենակիցներ: «Մենք նախաձեռնել ենք հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություննեին Հայաստան բերել Սփյուռքի մեր հայրենակիցերին, եւ թույլ տալ մասնակից դառնալ պետության կայացմանը, որպես դիտոդներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Խանջյանը, հավելելով, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար վերջիններս կվերապատրաստվեն:

Տեսակապի միջոցով ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատարըՍերժ Թանկյաննէլ նշեց, որ սփյուռքահայությունը բավական անջատ է Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքից: «Սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասին»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում