Life

«Սառույցի արքաներին» Երևանում ջերմ են ընդունում. Պլյուշչենկոն սահեց «Երկրաշարժ» ֆիլմի երաժշտության ներքո

2 րոպեի ընթերցում

«Սառույցի արքաներին» Երևանում ջերմ են ընդունում. Պլյուշչենկոն սահեց «Երկրաշարժ» ֆիլմի երաժշտության ներքո

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուս հայտնի գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Երևանում «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոուի ընթացքում իր սահքը նվիրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին` խորհրդանշական կերպով պատկերելով մոխրից ու փլատակից հառնող ու կյանքը շարունակող մարդուն: Շոուի ընթացքում հնչում էր կենդանի կատարում. բեմում էր երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան):

«Այս համարը մոտ է ինձ ու հարազատ, սահել եմ նվիրումով ու ողջ հոգով: Դրա հիմքում այն գաղափարն է, որ կյանքը շարունակվում է, առաջ ենք գնում, ունենք երեխաներ, ապրում ենք հանուն նրանց ու ապագայի: Խաղաղություն, սեր ու հանգստություն բոլորիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պլյուշչենկոն:

Յուրահատուկ իրենց սահքով հիացրին Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը, գեղասահորդներ Սլավա Հայրապետյանը, Ալեքսանդր Լյուբչենկոն, Ֆլորան Ամոդիոն, Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան, այլք: Կատարումներով զարմացրին նաև Եվրոպայից հրավիրված սահորդները:

Շոուն ուղեկցվում էր նորաձևության ցուցադրությամբ. հայ մոդելավորողները պոդիում էին բարձրացրել 2017թվականիիրենց հավաքածուները: Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ էր միավորել հայտնի աստղերի` Իվետա Մուկուչյանին, Մարիամ Մերաբովային, Սոնային,Քսենոնային,ԱլյոնաՎասիլևայինևվիրտուոզ ջութակահարԷդգարՀակոբյանին: Սառցեշոուիայսյուրատեսակձևաչափնիրականացվելէրհատուկհայհանդիսատեսիհամար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում