Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ` լրատվամիջոցները չպետք է ֆեյսբուքյան գրառումներն ուղղակիորեն արտատպեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Facebook-ը մնում է գերակա սոցցանցերից մեկը նորությունների տարածման տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման դիտարկմամբ հանդես եկավ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Եթե նայենք այլ երկրների օրինակին, ապա կտեսնենք տարբերություն: Հայաստանում երբեք չի եղել նորությունների համար նախատեսված որոնողական համակարգ, ինչպես օրինակ Google news-ը, որի միջոցով օգտատերը կարող է ծանոթանալ ամենաթարմ լուրերին, ռուսալեզու նորություններ փնտրելու համար էլ կա նման համակարգ, իսկ այստեղ մենք չունենք նմանը: Մարդն էլ ալարում է եւ նորություն ստանալու համար չի այցելում առանձին լրատվական կայքեր, այդ իսկ պատճառով մտնում է Facebook: Հայաստանում այն մնում է նորությունների հիմնական հարթակ, մենք այլընտրանք էլ չունենք, եւ շատ լրատվամիջոցների համար դա հանդիսանում է դիտելիութուն ապահովելու աղբյուր, այցելուների 90 տոկոսը Facebook-ից է: Դա նշանակում է, որ եթե Facebook-ն անջատվում է, ապա այցելուների թիվը զրոյանում է»,- ասաց փորձագետը:

Նա առանձնացրեց եւս մեկ խնդիր` կապված սոցցանցերի եւ լրատվամիջոցների փոխկապակցվածության հետ` ընդգծելով, որ դա եւս բավականին լուրջ խնդիր է:

«Մեզ մոտ ֆեյսբուքյան գրառումները որպես նորություն ենք տալիս: Դա կարող է լինել, եթե լրագրողը լուրջ աշխատանք տանի, ինչպես օրինակ` այլ երկրներում, բայց ցավոք այստեղ լրատվամիջոցները գրառումները հենց այդպես վերցնում ու արտատպում են, ինչը մի շարք կանոնների խախտում է: Դա այդպես չպետք է լինի: Եվ վերջապես այդ գրառումը կարող է ջնջվել, այդ աղբյուրը կկորի, հետո լրատվամիջոցը պետք է բացատրություն տա»,-եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով