Սպորտ

Միջազգային ֆեդերացիան Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին որոշում չի կայացրել. Փաշիկ Ալավերդյան

2 րոպեի ընթերցում

Միջազգային ֆեդերացիան Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին որոշում չի կայացրել. Փաշիկ Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին լուրերը:

«Առաջին պարզաբանումը եղել է հունիսին, և առաջարկ ենք ստացել երկրորդ սրվակը բացել: Քանի որ չունենք մասնագետ, ով կգնար, կնստեր և կմասնակցեր այդ գործընթացին, մենք համաձայնեցինք նրանց որոշման հետ: Ընդհանուր առմամբ հավաքվել է 170 մարդ տարբեր երկրներից, ովքեր հետևել են գործընթացին: Յուրաքանչյուր մարզաձևում որակազրկման հետ կապված որոշում կայացնում է ֆեդերացիան: Իսկ Մալազիայում ֆեդերացիայի նիստի ժամանակ ասվել է, որ միայն մեդալը պետք է վերադարձնենք: Միջազգային օլիմպիական կոմիտեն չի կարող որակազրկել մարզիկին: Մենք համաձայնել ենք նրանց որոշման հետ, սակայն որակազրկման մասին որոշում պետք է կայացնի միջազգային ֆեդերացիան, իսկ նիստի ժամանակ նման որոշում չի կայացվել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ շեշտեց Ալավերդյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները: Հրապարակված ցուցակում ընդգրկված է Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), ով պետք է վերադարձնի օլիմպիական բրոնզե մեդալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում