Ադրբեջանի վայրագությունները պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան. Եվրախորհրդարանի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման համար մեղավոր է նաեւ Եվրոպան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Սորայա Փոստը։

«Իրականում ես չէի սպասում իրավիճակի նման սրման, եւ վստահ էի, որ սա շատ վատ ապրիլմեկյան կատակ էր, երբ կռիվը սկսվեց։ Իհարկե, շատ դժվար էր հավատալ, որ իրավիճակի այդ նախնական սրումն ի վերջո հանգեցրեց ողբերգության, երբ այդ փոքր հայ տղան զոհվեց հաջորդ օրը, այլ երեխաներ էլ վիրավորվեցին։ Սա մեզ պարզապես ցույց տվեց, թե ինչքան վտանգավոր կարող են լինել ավելի քան 20 տարի չլուծված մնացած հակամարտությունները։ Իրավիճակն ակնհայտորեն պայթյունավտանգ էր՝ պայմանավորված Ադրբեջանի ներսում առաջացած տնտեսական դժվարություններով, Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող նմանատիպ զարգացումներով։ Եվրամիության՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Լեռնային Ղարաբաղում հաջողված չէին»,-ասաց շվեդ պատգամավորը։

Դիտարկմանը, թե արդյոք կարեւոր չէ՞ր պարզել եւ մատնանշել նախահարձակ կողմին, պատգամավորն ընդգծեց, որ շատ ավելի կարեւոր է գտնել հակամարտության լուծումը։

«Ես հուսով եմ, որ երկու երկրների քաղաքացիներն ավելի շատ վերահսկողություն կունենան քաղաքական անցուդարձի նկատմամբ, եւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները լիակատար կիրացվեն տարածաշրջանում։ Սա խաղաղություն կառուցելու միակ կայուն տարբերակն է՝ ապահովելով տարածաշրջանում բոլոր քաղաքացիների ազատությունը։ Քաղաքական լուծման այլընտրանքը ռազմական լուծումն է, որն ինձ համար այլընտրանք չէ, սակայն ես նաեւ հավատում եմ, որ այդ քաղաքական լուծումը բխում է ներգրավված կողմերից եւ քաղաքացիներից, այն արտաքին ինչ-որ տեղից բխել չի կարող։ Ես իսկապես կցանկանայի իմանալ, թե որն է ի վերջո այս հակամարտության լուծումը, սակայն կրկնում եմ՝ ներգրավված անձինք պետք է դա գտնեն։ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովրդի ձեռքերում է սեփական ճակատագիրը»,- նշեց նա։

Մեր այն հարցին, թե ինչ պետք է անել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության՝ մասնավորապես տարեցների, ինչպես նաեւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացված վայրագությունների համար մեղավոր կողմին պատասխանատվության ենթարկելու հարցով, Եվրախորհրդարանի պատգամավորը պատասխանեց.

«Պատերազմի ժամանակ իրականացված բոլոր հանցագործությունները եւ վայրագությունները պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան»։

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում