«Արմենպրես»-ն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունը համագործակցությունը նոր մակարդակի են բարձրացնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունները համագործակցությունը նոր մակարդակի են բարձրացնում: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդունել է GHN լրատվական գործակալության ղեկավար, գլխավոր խմբագիր Թեյմուրազ Չումբուրիձեի գլխավորած պատվիրակությանը: Լրատվական գործակալությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, որն, ըստ Արամ Անանյանի, բավական հարուստ է:

«Նախանշել ենք առաջիկա անելիքները, ծրագրերը, քննարկել ենք լրատվական դաշտում միմյանց փորձը: Մենք ներկայացրեցինք սոցիալական ցանցերում ունեցած մեր փորձը, լրատվական պրոդուկտների ձևավորման հետ կապված հարցեր և այլն»,-ասաց Արամ Անանյանը:

Արդեն իրականացվում է տեղեկատվության փոխանակում երկու երկրներում կայանալիք կարևոր միջոցառումների վերաբերյալ: Արամ Անանյանը նշեց, որ ոչ մեծ գործակալությունների համար դա կարևոր է, քանի որ հնարավոր չէ ամեն երկրում ներկայություն ապահովել, հետևաբար նման համագործակցության շնորհիվ հնարավորությունը մեծանում է: Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել մասնավորապես տնտեսական, տուրիստական ոլորտում լուսաբանման գործընթացը, մշակութային միջոցառումների անդրադարձը, որպեսզի երկու երկրների հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչեն:

«Փորձելու ենք լրագրողական կամուրջ կառուցել: Մենք որպես իրական բարեկամներ կարողանում ենք բաց ու անկեղծ երկխոսություն ունենալ շատ հարցերի շուրջ»,-հավելեց Արամ Անանյանը:

GHN լրատվական գործակալության ղեկավար, գլխավոր խմբագիր Թեյմուրազ Չումբուրիձեն, կարևորելով տարբեր երկրների լրատվական գործակալությունների հետ համագործակցությունը, նշեց, որ այն ի հայտ է բերում նոր մոտեցումներ:

««Արմենպրես» լրատվական գործակալության հետ համագործակցության մեծ ներուժ կա: Տարբեր ոլորտներում կարող ենք համատեղ աշխատել, արագ իրականացնել տեղեկատվության փոխանակում, ծանոթանալ միմյանց փորձին` դրանով իսկ զարգացնելով, բարելավելով մեր աշխատանքը»,-ասաց Թեյմուրազ Չումբուրիձեն:

Նրա խոսքով, արդի ժամանակաշրջանում մեծ դեր ունեն պրոֆեսիոնալ մոտեցումներով առաջ շարժվող լրատվական գործակալությունները: Հավատարիմ լինելով պրոֆեսինալիզմին` այդ լրատվական գործակալությունները կարող են լավ օրինակ լինել մեդիա դաշտում:

«Այսօր մրցակցությունը շատ մեծ է: Բազմաթիվ լրատվամիջոցներ կարող են իրենց թույլ տալ բակային մակարդակով խոսակցությունը որպես տեղեկատվություն հրապարակել կամ հրամցնել այնպիսի հոդվածներ, որոնց վերնագրերը տարբերվում են բուն նյութերից, ինչը չես տեսնի պրոֆեսիոնալ գործակալություններում: Վերջիններս կարող են լավ օրինակ լինել այդ հարցում»,-հավելեց Թեյմուազ Չումբուրիձեն:

Հայերեն English Русский

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26