Թրամփի նախագահության ընթացքում կնվազի ռուս-ամերիկյան ռազմական բախման հավանականությունը. Ռուբեն Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Դոնալդ Թրամփի ընտրությունը որպես ԱՄՆ նախագահ կարող է դրական ազդեցություն ունենալ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վրա: «Հույս ունեմ, որ Թրամփի ընտրությամբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական բախման վտանգը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում, կպակասի: Ցավոք, Սիրիայի հետ կապված վերջին շրջանի զարգացումները ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջացնում էին մտավախություն, որ կարող է այդ ռազմական բախումը տեղի ունենալ: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախընտրական հռետորաբանությունը տարբերվում է իրական քաղաքականությունից, եւ գնահատել հետագա զարգացումները՝ հենվելով միայն հռետորաբանության վրա, բնականաբար, միամտություն է: Կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք մի քանի ամիս հետո գնահատել, թե ինչ նորություններ կմտցնի Թրամփը արտաքին քաղաքականության մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նա նշեց, որ հատկապես մեծ ակնկալիքներ ունի ԱՄՆ կողմից իսլամական ահաբեկչության դեմ ավելի հստակ ու վճռական պայքար մղելու հարցում:

«Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել նաեւ այն, որ ի դեմս Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դարձավ մի մարդ, որն անցել է բավական հագեցած ճանապարհ բիզնեսի բնագավառում, եւ պետք է նրան սովորեցնել իսկապես լինել շատ հաշվենկատ, հաշվի առնել ոչ միայն իր շահերը, այլեւ շրջապատի: Այս առումով, կարծում եմ՝ Թրամփի քաղաքականությունը հիմնված կլինի ավելի շատ ոչ թե հռետորաբանության վրա, ինչպես տեսանք Օբամայի նախագահության ժամանակ, այլ տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող իրողությունները հաշվի առնելու»,-ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում