Քաղաքականություն

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին:

«Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձեւը պատրաստվում են ներկայացնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի խարան» է Թուրքիայի ճակատին եւ բոլոր կառավարությունները ևս պետք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,-ասաց Արմեն Մազլումյանը:

Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահավաք են կազմակերպել և 337 պատգամավոր հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նախաձեռնությանը` վստահություն հայտնելով, որ քվեարկությունը կկատարվի բանաձևի օգտին: Եգիպտացի պատգամավորը միաժամանակ դատապարտել է արաբական պետությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության առնչությամբ, նշելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է ճանաչել:

Եվրոպական պատվիրակությունը մի շարք հանդիպումների հետ մեկտեղ հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությանը ներկայացվել է, որ հայերը Եգիպտոսում ապրում են խաղաղության մեջ, օգտվում են բոլոր իրավունքներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում