Հայաստանի նոր կառավարության առաջին խնդիրն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության առաջին խնդիրն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է «Ռոսիա սեգոդնյա»-ին «Sputnik Արմենիա»-ի համար տված հարցազրույցում` անդրադառնալով այն, հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից:

«Ես հարցը ձևակերպել եմ կառավարության նիստի ժամանակ։ Առաջին խնդիրն է՝ բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Հետագայում կատարել մեր տնտեսության վիճակի վերլուծություն` խոչընդոտներն ու խնդիրները բացահայտելու համար և, հաղթահարելով դրանք` արագացնել Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր տնտեսությունն աճել է 20 տոկոսով։ Հավելաճը միջինում կազմում է տարեկան 4 տոկոս»,-ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ այդ ցուցանիշները որևէ կերպ չեն բավարարում ո՛չ իրենց, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին։

«Նրանք ավելին են պահանջում, մենք նույնպես ավելին ենք ցանկանում։ Այդ պատճառով ես հուսով եմ և կարծում եմ, որ մենք գնում ենք դրան, և նոր կառավարությունը պատվով կկատարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե համոզված եմ։ Այստեղ կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնց պահվածքը կարելի է կանխատեսել։ Կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա: Կարեն Կարապետյանը և նրա թիմը, մեր ընդհանուր թիմն են: Իրականում, նրա կառավարությունը մեր շարժիչ ուժն է»,-ասել է ՀՀ նախագահը։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա