Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կա 2500 թափուր աշխատատեղ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թռիչքային զարգացման գլխավոր խնդիրը մասնագետները համարում են աշխատուժի պակասը: «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Հայաստանում ՏՀՏ ոլորտում կա 2500 թափուր աշխատատեղ: Համապատասխան մասնագիտություններով համալսարանների տարեկան շրջանավարտների թիվը 1800 է:

«Թեպետ այդքան շրջանավարտ կա, սակայն նրանցից ոչ բոլորն են համապատասխանում շուկայի պահանջներին: Կարելի է ասել կեսն է համապատասխանում: Հետևաբար, մեր հիմնական ջանքերն ուղղված են կրթության ոլորտին: Նոր գործընթաց է սկսվել, համապատասխան դասընթացներ են իրականացվում դպրոցներում, կրթական ծրագրեր են կազմվել միջին մասնագիտական հաստատությունների համար: Դա կոչվում է կարճաժամկետ բակալավրիատ»,-ասաց Հայկ Չոբանյանը` կարևորելով նաև ոչ ֆորմալ, առցանց կրթությունը:

Հայկ Չոբանյանի խոսքով, շատ կարևոր է ուսանողների պրակտիկան, որը շատ դեպքերում բարձր մակարդակով չի իրականացվում: Ըստ նրա` շատ դեպքերում պրակտիկան ձևական բնույթ է կրում, այնինչ, այն պետք է լինի առաջնահերթ հարց:

«Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, կրթական մակարդակը բարձրացնելու համար շատ կարևոր է բոլոր օղակներում աշխատանք տանելը: «Կարևոր է, որ դպրոցներում մեր տաղանդաշատ պատանիները հստակ պատկերացում ունենան մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս տարիներին առնչվում ենք ոչ տրամաբանական մի իրողության հետ, երբ բնագիտական հոսքերում օլիմպիադաներում մեդալներ ստացած երեխաները հետագայում ընտրում են հումանիտար հոսքը: Դա մտահոգում է»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ նախորդ տարվանից դպրոցներում իրականացվում են դասընթացներ միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով: Դա կօգնի, որ բուհեր մուտք գործեն արդեն որոշակի պատրաստված երեխաներ:

«Մեզ համար կարևոր է, որ բուհերը դպրոցներից ստանան որակյալ կադրային հումք, որ ավարտելուց հետո այդ երիտասարդները պահանջված լինեն մասնավոր հատվածում: Փորձը ցույց է տալիս, որ բուհեր ավարտած երիտասարդների 7-8 տոկոսն է աշխատաշուկայում տեղ գտնում: Այստեղ շատ կարևոր է տեխնոլոգիական համալսարան ունենալու կոնցեպցիայի մշակումը` պոլիտեխնիկի բազայի հիման վրա»,-հավելեց Հովիկ Մուսայելյանը: Ըստ նրա` կադրերի խնդրի լուծումը կարող է լոկոմոտիվ լինել հետագա գործընթացների համար: Մասնավորապես, տրանսնացիոնալ կորպորոցիաների մուտքը Հայաստան ապահովելու համար: Հովիկ Մուսայելյանը կարևոր համարեց այն, որ վարչապետը հետևողականորեն ոլորտի խնդիրներն իր ուշադրության կենտրոնում է պահում: Արդեն կա պայմանավորվածություն շաբաթը մեկ անգամ ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպելու համար:

Հայաստանում ՏՀՏ ոլորտը տարեկան գրանցում է առնվազն 25 տոկոս աճ: Վերջին 10 տարիների միջին տարեկան աճը կազմել է 33 տոկոս: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների արտադրանքն արտահանվում է աշխարհի բազմաթիվ երկրներ, առյուծի բաժինը` ԱՄՆ:

Հայերեն English Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը