ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը նորովի է նպաստելու հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում տեղի ունեցավ ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի պաշտոնական բացումը կատարեցին ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Կենտրոնը ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, IBM-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է: ISTC ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի նպատակներն են զարգացնել եւ կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը:

Կենտրոնը գործունեություն է ծավալում դեռեւս 2014 թվականից, իսկ այժմ այն համալրվել է գերժամանակակից տեխնիկայով, IBM տեխնոլոգիական լուծումներով:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Պատիվ ունեմ այստեղ գտնվելու դեսպանատան աշխատակիցների հետ միասին նշելու կենտրոնի բացումը: Սա համագործակցության արդյունք է, եւ կարծում եմ` այս կենտրոնի բացումը խորհրդանշական է: Այն խորհրդանշում է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը, ՏՏ սեկտորը Հայաստանի տնտեսության, մրցունակության զարգացման համատեքստում, ինչպես նաեւ հենց բուն հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացվածությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց դեսպանը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ կենտրոնի բացումը շատ լուրջ քայլ է միջազգային կորպորացիաների ուշադրությունը դեպի Հայաստանը հրավիրելու համար:

«Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը լուրջ հավակնություններ ունի տարածաշրջանային կենտրոն դառնալու ՏՏ, հեռահաղորդակցման ծառայությունների ոլորտում եւ կարեւոր դերակատարում ունենալու: Նմանատիպ կենտրոնների բացումը մի լրացուցիչ քայլ է, որպեսզի մենք կարողանանք նաեւ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ինժեներական լուծումների եւ որակյալ մասնագետների պատրաստման հարցում Հայաստանն իսկապես լուրջ հաջողություններ ունի»,- ընդգծեց ընկերության տնօրենը:

Պաշտոնական բացմանը հայտարարվեց ISTC hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին՝ ուղղված Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն եւ ֆինանսական աջակցություն: Հայտարարվեց նաեւ ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը մեզ հետ զրույցում կարեւորեց կենտրոնի բացումը ՏՏ ոլորտի հնարավորությունները կրթական համակարգում ավելի մեծ ծավալով ներդնելու համատեքստում:

«Նախ այս կենտրոնը հատկանշական է որպես տեխնոլոգիական կենտրոն, որը կստեղծի նոր կազմակերպություններ, նոր թիմեր, եւ երկրորդ` այն կրում է կրթական կարեւոր կոմպոնենտ, որով մենք հնարավորություն ունենք ոչ միայն մասնագետների պատրաստել, այլեւ ակտիվորեն աշխատել բուհերի հետ: Այսօր Հայաստանն արդեն դիրքավորվում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը` տեղեկացնելով, որ կենտրոնն ունի շուրջ 1500 ուսանող, 100 դասախոս եւ 50 թիմ:

ISTC-ի պաշտոնական բացման շրջանակում մեկնարկեց «Smarter Armenia ՛16 հեքըթոնը» հեքըթոնը, որի նպատակն է գեներացնել նոր մտքեր եւ նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն:

Հայերեն English

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը