Հասարակական

«Զվարթնոց» օդանավակայանում տասն ամսում ուղևորահոսքն աճել է 9.5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայանում տասն ամսում ուղևորահոսքն աճել է 9.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականի հոկտեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ գրանցվել է ուղևորհոսքի 32 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժնից:

2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1747926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 13290 տոննա ապրանք, որը 81 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում