Տնտեսություն

Հայաստանում սպառողական գներն աճել են 0.5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սպառողական գներն աճել են 0.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ. սպառողական գների ինդեքսը կազմել է 100.5%: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016թ. հոկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 94.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.6%, ծառայությունների սակագներինը՝ 99.3%:

2016թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.1 տոկոսային կետով (0.2% նվազում): 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.6%-ով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում