Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: