ԵԱՏՄ-ն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի նախաձեռնությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը հենց Հայաստանի նախաձեռնությամբ է սկսել քննարկել Իրանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմի համաձայնագիր ունենալու հարցը: Ազգային ժողովում ՀՀ 2047թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: «Երբ մենք զգացինք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել, անմիջապես նախաձեռնեցինք այս գործընթացը: Հայաստանը ձևավորեց համապատասխան աշխատանքային խումբ, և այդ աշխատանքները իրականացվեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

Նա հավելեց, որ պատահական չէ, որ այդ աշխատանքային խմբի նիստերից մեկը, որի անդամ են նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկների ներկայացուցիչները, անցկացվել է Իրանում, իսկ հաջորդը՝ հենց Երևանում: «Այս տեսակետից մենք, որպես նախաձեռնող, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, իսկապես շահագրգռված ենք համագործակցությամբ»,- ասաց փոխնախարարը:

Քոչարյանը հավելեց, որ այդ համաձայնագրի քննարկումների ժամանակ Իրանը նաև տարբեր ապրանքատեսակների շուրջ վարում է առանձին բանակցություններ միության անդամ տարբեր երկրների հետ: «Բնականաբար, մենք ձգտելու ենք ստանալ առավելագույն արտոնություններ՝ կապված ապրանքների արտահանման հետ, որովհետև Իրանում բարձր են բոլոր մաքսատուրքերը, քանի որ այդ երկիրը նման կերպ պահպանում է իր ներքին շուկան: Գտնվելով պատժամիջոցների տակ՝ Իրանը հայտնվել է ինքնաբավ տնտեսություն ստեղծելու իրավիճակում և մինչ օրս էլ խստորեն պահպանում է իր ներքին շուկան: Այդ բանակցությունները բավականին բարդ են, սակայն մենք ակնկալում ենք, որ կունենանք որոշակի արդյունքներ թե երկկողմ համագործակցության, թե ԵԱՏՄ-ի հետ սպասվող համաձայնագրի առումով»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա