Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 4-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-19 հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 4-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 10-15-ը Երևանում կկայանա Եվրոպայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի հավաքականները:

Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ կանցկացնի մարզում նոյեմբերի 4-ին, իսկ նոյեմբերի 5-15-ը՝ մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Արամ Ոսկանյանը մարզական հավաքին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստների, որոնցից մրցաշարին մասնակցելու համար կընտրվեն 18-ը:

Դարպասապահներ.

Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան)

Մարկ Գրիգորյան,«Դոնաֆելդ» (Ավստրիա)

Վարդան Շահատունի, «Փյունիկ»

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»

Պաշտպաններ.

Վահե Մուրադյան, «Փյունիկ»

Էմիլ Ղուկասյան,«Փյունիկ»

Լևոն Գևորգյան,«Բանանց»

Հայկ Սարգսյան, «Բանանց»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

Էդգար Գրիգորյան, «Բանանց»

Իշխան Մանուկյան, «Ալաշկերտ»

Պետրոս Տեր-Պետրոսյան,«Արարատ»

Կիսապաշտպաններ.

Հրաչիկ Գևորգյան, «Տեննիս Բորուսիա» (Գերմանիա)

Հայկ Գալստյան, «Բոխում» (Գերմանիա)

Ալբերտ Մնացականյան,«Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»

Հովհաննես Նազարյան,«Փյունիկ»

Դավիթ Բաղդասարյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Նարեկ Ավագյան, «Բանանց»

Հարձակվողներ.

Վահան Բիչախչյան, «Շիրակ»

Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Էդգար Մովսեսյան, «Բանանց»:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել