Ֆրանսիացի հայագետը 6 տարի տրամադրել է «Մատյան ողբերգության» ֆրանսերեն թարգմանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր եւ պատմաբան Ժան-Պիեր Մահեի համոզմամբ՝ հայերենի եւ ֆրանսերենի միջեւ կան նմանություններ, ինչն օգնում է ավելի հեշտությամբ կատարել թարգմանությունները: Ֆրանսիացի հայագետը 6 տարվա ընթացքում ֆրանսերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը:

«Առաջին անգամ Հայաստանում եղել եմ դեռեւս քառասուն տարի առաջ: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել Նարեկացուն: Այն ժամանակ արդեն ֆրանսերեն թարգմանություն կար, ծանոթացել էի նրան մի քիչ, բայց ինչքան էլ ճշգրիտ էր, դա Նարեկի համը չէր տալիս: Բանաստեղծ Ռուբեն Մելիքն ուզեց, որ նոր թարգմանություն սկսեմ: Ճիշտն ասած, սկսեցի թերահավատորեն՝ մտածելով, որ չարժե արդեն թարգմանվածից հետո նորից թարգմանել: Եվ թեպետ հրապուրվում էի Նարեկի կերտողությամբ, բայց բուն իմաստը չէի հասկանում: Դա տեւեց մինչեւ այն օրը, երբ կարդացի Հրաչյա Թամրազյանի առաջին հոդվածները: Նարեկը միանգամից նկատեցի եւ ոչ թե որպես երկնքից ընկած մի ասուպ, այլ Միջնադարյան Հայաստանում ծնված եւ Նարեկավանքում դաստիարակված մի պատմական անձնավորություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ֆրանսիացի հայագետը:

Հայագետը հայերեն սկսել է սովորել իր հայրենիքում՝ Ֆրանսիայում:

«Առհասարակ այն, որ երկու լեզուներում շեշտերն ընկնում են ամեն մի բառի վերջին վանկի վրա, զգում ենք բանաստեղծական բնագիր թարգմանելիս, եւ դա շատ է օգնում ռիթմը գտնելու համար: Եթե կարդանք հայերերով մի տաղ, լսենք շեշտերը, այդ նույնը պետք է կրկնենք ֆրանսերենում՝ օգտվելով բառերից, որոնք նմանապես վերջին վանկում շեշտադրված են»,-եզրափակեց Ժան-Պիեր Մահեն:

Հայերեն English

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ

«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին