Հայաստանում iPhone7 հեռախոսների վաճառքի պաշտոնական մեկնարկը կտրվի հոկտեմբերի 22-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ iStore խանութ-սրահում հոկտեմբերի 22-ին կտրվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս տարի ամենասպասված իրադարձության` iPhone7 հեռախոսների վաճառքի մեկնարկը: Apple ընկերությունը iStore խանութին շնորհել է Հայաստանում iPhone7 հեռախոսների պաշտոնական վաճառքի իրավունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում iStore խանութի տնօրեն Էռնեստ Մարդոյանընշեց, որ հեռախոսի գրեթե բոլոր մոդելներն առկա են խանութում: Մեկնարկային գինն էլ սահմանվել է 425 հազար դրամ: «Մեր սրահում առկա են հեռախոսի բոլոր հինգ գույները: iPhone7 32 Գբ-ն կարժենա 425 հազար դրամ, iPhone7 128 Գբ-ն՝ 465 հազար դրամ, iPhone7 256 Գբ-ն` 516 հազար դրամ»,- ասաց նա:

iStore խանութից iPhone7 հեռախոսները գնելու դեպքում գնորդը կստանա պաշտոնական երաշխիք:

iPhone7-ն, ի տարբերություն իր նախորդների, ավելի բարակ է, կաթիլակայուն, տեխնիկապես ավելի հզոր: Հեռախոսը չունի ականջակալների մուտք, լիցքը բավականացնում է մինչև 14 ժամ աշխատանքի համար:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում