Հասարակական

Անձնագրային և վիզաների վարչության պետը Skype-ով պատասխանել է հայրենակիցների հարցերին

3 րոպեի ընթերցում

Անձնագրային և վիզաների վարչության պետը Skype-ով պատասխանել է հայրենակիցների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը հոկտեմբերի 18-ին Skype-ի միջոցով պատասխանել է հայրենակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են այլ երկրից ՀՀ քաղաքացիների վերադառնալու հիմքերին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ռուսաստանից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ 2 տարի է բնակվում է որդու մոտ, մտադիր է գալ Հայաստան և ցանկանում է տեղեկանալ, թե բացակայությունից հետո կարո՞ղ է անարգել մուտք գործել Հայաստան և հետո նորից վերադառնալ Ռուսաստան, և արդյո՞ք իր մուտքը այդ երկիրը չի սահմանափակի:

Քաղաքացուն պարզաբանվել է, որ անկախ բացակայելու ժամանակահատվածից՝ Հայաստանի քաղաքացիներն անխոչընդոտ կարող են վերադառնալ հայրենիք և ոչ մի արգելք չի կարող կիրառվել մուտք գործելու համար: Ինչ վերաբերում է հետագայում Ռուսաստան վերադառնալու խնդրին, ապա այդ հարցի պարզաբանման համար անհրաժեշտ է դիմել նշված պետության իրավասու մարմնին:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանից զանգահարած կինը տեղեկացրել է, որ ամուսինը Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանում բնակության ժամկետը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի 50.000 դրամի չափով: Քանի որ չի կարողացել վճարել տուգանքը, ապա մուտքը Հայաստան սահմանափակվել է 1 տարի ժամկետով՝ մինչև 2017 թվականի ապրիլ ամիսը: Ներկայումս ամուսինը ցանկանում է վերադառնալ Հայաստան և անհրաժեշտ է ճշտել, թե գործո՞ւմ է որևէ մեխանիզմ՝ տուգանքը վճարելու հիմքով Հայաստան մուտք գործելու արգելքը ժամկետից շուտ վերացնելու համար:

Կնոջը պարզաբանվել է կարգը, համաձայն որի՝ եթե մուտք գործելու արգելքը կիրառվել է տուգանքը չվճարելու հիմքով, ապա լիազորված անձը կարող է ներկայանալ անձնագրային և վիզաների վարչություն, կատարել վճարումը, որից հետո Հայաստան մուտք գործելու արգելքը կվերացվի:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:

ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն`Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաևpress@police.am, dimum@police.amէլեկտրոնային հասցեներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում