Ինովացիա

Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերով համաժողովին հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը` շեշտելով, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկն է:

«Տեղեկատվական անվտանգության ոլորտի դերը դժվար է գերագնահատել: 2009թ-ի հունիսի 26-ին ընդունվել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, որում սահմանվել են Հայաստանի ազգային առաջնահերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սահմանված են տեղեկատվական անվտանգության հիմնական սպառնալիքները, դրա ապահովման հայասատանյան առանձնահատկությունները»,- նշեց Խաչատուրովը:

Անվտանության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է, որ կիբերանվտանգությունը ոչ միայն առանձին պետությունների, այլև միջազգային անվտանգության հիմնախնդիր է, ուստի կարևորում է ՀԱՊԿ պետությունների կիբերանվտանգության խնդիրների քննարկումն ու կազմակերպության կողմից կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում