Կարծիքներ

Տնտեսագետը կարևոր է համարում Սերժ Սարգսյանի այցելությունը ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

Տնտեսագետը կարևոր է համարում Սերժ Սարգսյանի այցելությունը ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը արտաքին շուկաներում ներկայացվելու անհրաժեշություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նյույորքյան այցին, նշեց տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ տնտեսագետի՝ ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են ոչ այնքան բարվոք վիճակում, ուստի Հայաստանը իր ներդրումները չի կարող որոնել միայն այդ երկրներում:

Մակարյանի կարծիքով՝ առաջին դեմքով Նյու Յորքի ֆորումում հանդես գալը շատ կարևոր է:

«Պետության ղեկավարներն անձամբ մասնակցելով նման ֆորումներին՝ որոշակի երաշխիք են տալիս ներդրումային պրոցեսներին: Դա գրավում է աշխարհի այլ երկրներին»,- ասաց նա:

Տնտեսագետը տեսակետ հայտնեց նաև, որ Հայաստանում անհրաժեշտ է խթանել տեղական ներդրողների բանակը:

«Ներքին ներդրողների խթանումը կարելի է զարգացնել ոչ թե ուղղակի գործարար միջավայրի բարելավման ճանապարհով, այլ կառավարության կողմից կիրառվող հատուկ մեթոդաբանությամբ, առանձնահատուկ ուշադրությամբ, հարկերից ժամանակավոր ազատումով: Տեղական գործարարները արդեն ճանաչում են շուկան, ունեն որոշակի կապեր, հեղինակություն և իրենք տատանվելու խնդիր չունեն՝ ի տարբերություն օտարերկրյա ներդրողների»,-ընգծեց Մակարյանը և հավելեց, որ նոր կառավարության պահանջները հենց այդ գործընթացին են միտված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում