Ազգային գրադարանն առաջարկում է տուգանել որոշ հրատարակիչների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանն առաջարկում է տուգանել այն հրատարակիչներին, որոնք տպագրված գրքի` օրենքով սահմանված պարտադիր օրինակը չեն տալիս գրադարանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Մենք առաջարկում ենք «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրենքում փոփոխություն կատարել և սահմանել տուգանք այն հրատարակիչների համար, որոնք Ազգային գրադարանին պարտադիր օրինակ չեն տալիս: Մեր կողմից առաջարկն արվել է, հիմա դեռ պետք է քննարկվի»,-ասաց Ազգային գրադարանի տնօրենը:

Տիգրան Զարգարյանը նշեց, որ խնդիրն այն է, որ որոշ անբարեխիղճ հրատարակիչներ հրատարակված գրքի պարտադիր օրինակն Ազգային գրադարանին չեն տալիս, իսկ իրենք ազդելու լծակ չունեն:

«Զուտ մնում է խնդրել, զանգել, ընկերական հարաբերությունները գործի դնել: Ստացվում է, որ օրենքում սահմանված է գրքի օրինակը պարտադիր տալ գրադարանին, սակայն այն չի գործում: Եվ եթե մենք այդ օրինակները չենք ունենում, ապա բացթողում ենք ունենում: Ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, երբ հրատարակիչները պարտադիր օրինակը հանձնում են Ազգային գրադարանին: Ի դեպ, հրատարակիչներն էլ իրենց փաստարկն ունեն, հարկեր են վճարում, գրքեր կան բավական թանկ արժեն: Պետք է ինչ-որ մի լուծում լինի, որ պարտադիր օրինակը գա հասնի գրադարան: Ազգային գրադարանը սերունդների համար է, այն այս պահի համար չէ»,-հավելեց նա:

Հայերեն English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան