Ուսուցչի օրը որպես օրացույցային տոն նշելը արժեքավոր ձեռքբերում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարգանքի է արժանի այն մարդը, ում ձեռքերում են նոր սերնդին գիտելիքով հարստացնելը: Թե ինչպիսի կրթական մակարդակ կունենա երկրի ապագան կերտող այսօրվա պատանին, կախված է ուսուցիչներից: Թեևս կյանքում ունեցած ձեռքբերումների համար մարդը պետք է պարտական լինի իրեն այդ հաջողություններին հասնելու համար գիտելիքներ մատուցած մարդկանց` ուսուցիչներին: Տարվա ընթացքում կա մի այդպիսի օր, երբ աշխարհի ավելի քան 100 երկրներում երախտապարտ են լինում այդ «շտեմարան մարդկանց». այդ օրը հոկտեմբերի 5-ն է` Ուսուցչի տոնը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի խոսքով` ուսուցչի օրը պետության մեջ որպես օրացույցային տոն նշելը շատ արժեքավոր է: Նրա կարծիքով, այդ տոնը նշելով, թվում է, թե պետությունը արժևորում է ուսուցչին և հասկանում է, որ հենց այս մարդիկ են երկրի վաղվա օրվա կերտողները:

«Օրացույցային օրվա բովանդակությունը, սակայն, այնքան ցուցադրական կողմեր ունի, որոնք բոլորովին չեն ոգևորում 40 հազարանոց ուսուցչական բանակին: Պետք է ուսուցչին վարձատրել, պահանջել, մշակել ձևեր, պետական մոտեցում` ստուգելու դպրոցի կառավարման որակը և գնահատելու ուսուցչի դասավանդման որակը: Դրան համապատասխան ուսուցիչն ու տնօրենը պետք է ստանան տարբերակված աշխատավարձ: Լավ ուսուցիչը պետք է ստանա աշխատավարձ, վատ ուսուցչին` քշել դպրոցից»,- նշեց Անահիտ Բախշյանը:

Ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝1994 թվականից։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: ԸստՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝կրթությանև զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»: Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ, այն տոնվում է հոկտեմբերի 5-ին:

Հայերեն English Русский

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ