Հասարակական

Հայաստանում կկանխվեն երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կկանխվեն  երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով երկու հաստատությունները կմիավորեն իրենց ջանքերը` լավագույնս արձագանքելու ՀՀ-ում երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերին:

«ՄԻՊ աշխատակազմում դեռ 2016 թվականի հունիս ամսից ստեղծվել է երեխայի իրավունքների պաշտպանության բաժին, որի խնդիրներից է մոնիթորինգի ենթարկել երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը մեր երկրում, վերլուծել օրենսդրությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը գոյություն ունի հարատև բարեփոխումներ իրականացնելու համար: Բարեփոխումներ, որ թույլ են տալիս երեխաներին զարգանալ և ծաղկի նման բացվել: «Մենք հավատացած ենք, որ լույս աշխարհ եկած յուրաքանչյուր երեխա բռնությունից և շահագործումից զերծ պատշաճ մանկության իրավունք ունի: Մենք համոզված ենք, որ մեր գործընկերության շնորհիվ կամրանա Հայաստանում երեխայի իրավունքների մասին երկխոսությունը»,- նշեց նա:

Համագործակցության շրջանակում պլանավորվում է մշակել Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացնելու երեխայակենտրոն մեխանիզմ, ինչը կօգնի ավելի արհեստավարժ կերպով արձագանքել երեխայի իրավունքների ոտնահարումների դեպքերին: Գործընկերները նաև կիրականացնեն աշխատակազմի վերապատրաստում երեխայի իրավունքների, դրանց ոտնահարման դեպքերի մշտադիտարկման ու զեկուցելու, իրավախախտման զոհ կամ վկա հանդիսացող երեխաների հարցազրույցի վերաբերյալ, ինչպես նաև լրագրողների համար կստեղծվի երեխաներին վերաբերող զգայուն տեղեկատվությունն էթիկապես օգտագործելու թեմայով ուղեցույց:

Տեղադրություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում