Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ՏՏ համաշխարհային համաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պատվիրակության մասնակցության մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Պատվիրակությունը կգլխավորի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա 2016 թվականի հոկտեմբերի 2-6-ը Բրազիլիայում:
Կարդացեք հոդվածը` English