Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է երևանյան զորահանդեսի վերաբերյալ ադրբեջանական հարցմանը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է երևանյան զորահանդեսի վերաբերյալ ադրբեջանական հարցմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը:

Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հանդիսանում են բարեկամական պետություններ: «Զինտեխնիկայի մատակարարմամբ զբաղվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Այդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Զախարովան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում