Ինովացիա

Samsung-ը Հարավային Կորեայում Galaxy Note 7-ի վաճառքը կվերսկսի սեպտեմբերի 28-ին

2 րոպեի ընթերցում

Samsung-ը Հարավային Կորեայում Galaxy Note 7-ի վաճառքը կվերսկսի սեպտեմբերի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics-ը հայտարարել Է, որ սեպտեմբերի 28-ից վերսկսում Է Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Ինչպես ասել Է ընկերության ներկայացուցիչը, վաճառքի վերսկսման գրոֆիկը մյուս երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, կախված կլինի շուկայի տարածաշրջանային առանձնահատկություններից:

Samsung-ում պլանավորում են «գնումների լարված տարեշրջանում հանգուցային շուկաներում փրկել իրենց վաճառքները չորրորդ եռամսյակում»:

Սեպտեմբերի 16-ին հայտնի Է դարձել, որ Միացյալ Նահանգների սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչությունը պաշտոնապես հետ Է կանչել Samsung-ի Galaxy Note 7 սմարթֆոնները՝ դրանց մարտկոցների պայթյունի կամ բռնկման սպառնալիքի պատճառով: Գերատեսչության ղեկավար Էլիոտ Քեյի խոսքով՝ ընդամենն ԱՄՆ-ում հետկանչումը կվերաբերի մոտավորապես մեկ միլիոն սմարթֆոնների: Դրանց տերերն, ինչպես ավելի վաղ խոստացել Է Samsung-ը, կարող են կա՛մ իրենից սմարթֆոնը փոխանակել նույնի նորով, կա՛մ վերցնել փողը:

Samsung Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալը, որն արդեն վնասել Է Samsung-ի վարկը, կարող Է թանկ նստել կորեական ընկերության վրա: Վերլուծաբանների խոսքով, որոնց վկայակոչում Է Reuters-ը, հետկանչումը կարող Է ընկերության վրա նստել 5 միլիարդ դոլար կորստի մատնված հասույթ: Ինչպես հաշվարկել Է Bloomberg գործակալությունը, Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալի պատճառով Samsung-ի կապիտալացումը նվազել Է ավելի քան 22 միլիարդ դոլարով:

Samsung-ն ինքն Էլ ավելի վաղ հայտարարել Է Galaxy Note 7 սմարթֆոնները հետ կանչելու պլանների մասին: Ինչպես հաստատում Է ԱՄՆ-ի կարգավորիչի հետ համագործակցող Samsung-ը, ընկերությունն ԱՄՆ-ում 92 գանգատ Է ստացել այն մասին, որ սմարթֆոնի մարտկոցը գերտաքանում Է:

Ընդամենը, կորեական ընկերության տվյալներով՝ պլանավորվում Է 2,5 միլիոն ապարատ հետ կանչել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

Տնտեսություն

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

Մեկնարկել է հայրենական երկրորդ արբանյակի հետազոտական փուլը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

Ինովացիա

Մեկնարկել է հայրենական երկրորդ արբանյակի հետազոտական փուլը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ. Գիտուժ

Ինովացիա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ. Գիտուժ

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Ինովացիա

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Ինովացիա

Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Հայաստանում 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց

Ինովացիա

Հայաստանում 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց

Հայկական Web3 Compass-ը GIST ծրագրի մրցանակին է արժանացել

Ինովացիա

Հայկական Web3 Compass-ը GIST ծրագրի մրցանակին է արժանացել

Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել

Ինովացիա

Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

Ինովացիա

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում