Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Թուրքիայից զբոսաշրջային խմբերի այցեր են նկատվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Թուրքիայից զբոսաշրջային խմբերի այց է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Եթե 2006-2009 թվականներին թուրք այցելու էր գալիս թանգարան, ապա դա մեծ իրադարձություն էր, մտածում էինք, թե ինչպե՞ս է համարձակվել է գալ: Հիմա պատկերն այլ է: Նախկինում անհատ թուրքեր էին գալիս Հայոց ցեղասպանության թանգարան, հիմա նկատվում է, որ թուրքերից բաղկացած զբոսաշրջային խմբեր են այցելում թանգարան: Դա կարևոր հանգամանք է, ի վերջո, այն ինչ մենք ներկայացնում ենք, միայն հայերի պատմությունը չէ, դա նաև Թուրքիայի պատմությունն է: Եվ ազգությամբ թուրքերը մեզ մոտ ծանոթանում են իրենց պատմությանը»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ թուրքերի այցելությանը նպաստում է թանգարանում կազմակերպված ընդգրկուն ցուցադրությունը, երբ բազմաթիվ ցուցանմուշներով մանրամասն նեկայացվում է այդ տարիների իրականությունը:

«Երկու շաբաթ առաջ թուրքերի մեծ խումբ եկավ թանգարան, կային և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Շրջայցից հետո մոտեցել են տեղեկատվական սեղանին և խորին շնորհակալություն հայտնել: Շատ տպավորված էին: Ցուցանմուշներն այնպես մանրամասն են ներկայացված, որ այլևս ժխտելու տեղ չկա: Նախկինոմ կարող էին գալ ու ասել, թե ինչպե՞ս կարող եք ապացուցել այս նկարի իսկությունը: Այժմ քանի որ ամեն ինչ խիստ գիտական հենքի վրա է ներկայացված, հրապարակված են փաստաթթղեր, հակադարձելու որևէ տեղ չի մնում»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Այդուհանդերձ, թուրք զբոսաշրջիկների այցելության ժամանակ այլ արձագանքներ նույնպես լինում են: Մասնավորապես, նրանցից մեկը գրառումների մատյանում ատելության շեշտադրմամբ գրառում է կատարել` ասելով, թե հայերի նկատմամբ եղածը քիչ է, ավելին պետք է արվեր: Հայկ Դեմոյանը նշեց, որ այս մոտեցումը իրենց համար նույնպես հետաքրքիր է: Նման պահվածքը խոսում է այն մասին, որ իրենց ժխտողականության անկարողությունն արտահայտվում է այս կերպ, որովհետև այլ բան չունեն ասելու: Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ թանգարանը հուժկու գործիք է և դեռ իր անելքին ունի թուրք հասարակության շրջանում:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան