Հասարակական

Օդի ջերմությունը սեպտեմբերի 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմությունը սեպտեմբերի 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արևելյան շրջաններում՝ սեպտեմբերի 13-ին, առավելապես հյուսիսային շրջաններում՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, սեպտեմբերի 15-17-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, սեպտեմբերի 15-17-ն առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20մ/վրկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 13-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում