Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի մյուս երկրներին Ռուսաստանին հակադրելու փորձերը ձախողման են դատապարտվածե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ-ի մյուս երկրներին Ռուսաստանին հակադրելու փորձերը ձախողման են դատապարտված: «Հավանաբար ոչ մի անսովոր բան ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, որ ոմանք ցանկություն ունեն միմյանց հակադրելու Ռուսաստանին ու Ադրբեջանին, Ռուսաստանին եւ հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքի մյուս երկրներին: Մենք երբեք չենք ենթարկվի մեզ մեր հարեւանների դեմ խաղարկելու փորձերինե,-ասել է Սերգեյ Լավրովն այսօր՝ Մոսկվայում ելույթ ունենալով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ: