Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց «Ռիո-2016»-ում հայ հունա-հռոմեական ոճի ըմբիշների ելույթները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց «Ռիո-2016»-ում հայ ըմբիշների ելույթները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Լևոն Ջուլֆալակյանը մեր ընտրանու կատարած աշխատանքը գնահատում է գերազանց:

«Ավարտվեցին 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որոնցից մեր հավաքականը վերադարձավ 2 մեդալով: Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն , իսկ Միհրան Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր: Մեր հավաքականը 2012 թվականից պատրաստվել էր պատշաճ ձևով: Հավաքականը բոլոր մրցաշարերից վերադարձել է մեդալներով, և անցած ճանապարհը ասում էր, որ օլիմպիական խաղերում լավ տեղեր պետք է զբաղեցնենք: Մեր հավաքականը լիարժեք պատրաստ էր: Եթե Արսեն Ջուլֆալակյանը չսայթաքեր, ապա 75 կիլոգրամ քաշային կարգում էլ կարող էինք մեդալ ունենալ: Արսենի ընկերներն ուրախացրեցին երկրպագուներին: Ամենակարևորը, որ 20 տարվա դադարից հետո մենք կրկին ոսկե մեդալ բերեցինք մեր երկրի համար: Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, ով կարողացավ պատմության մեջ գրվել: Նույնը կարող եմ ասել Միհրանի համար: Իրականությունն այն է, որ Միհրանը արծաթ ունի, բայց բոլորը, ովքեր դիտել են, գիտեն, որ հաղթել է Միհրանը, և անարդարություն է եղել: Մեր հավաքականից մասնակցում էր նաև Մաքսիմ Մանուկյանը, ով մրցումներից 1 ամիս առաջ թեթև վնասվածք ուներ: Իր և մարզիչների հետ եղավ զրույց, ինչից հետո Մաքսիմը հայտնեց, որ կարող է մասնակցել: Ամեն դեպքում վնասվածքը զգացնել տվեց: Մեր հավաքականի ելույթներից գոհ եմ, ֆեդերացիայում էլ ենք քննարկել և գնահատել ենք գերազանց: Թիմային հաշվարկով գրավել ենք 3-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին և Կուբային»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Հայերեն

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Վերջնաժամկետը 2029 թվական. ՆԳ նախարարը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին

Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Արգենտինան Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել նավթի արդյունահանումը Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երկրորդն է մրցաշարային աղյուսակում

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը