Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թվականի սեպտեմբերի12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի2016թ. սեպտեմբերի17-ը`շաբաթ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերիմասին» ՀՀ օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածներից:
Կարդացեք հոդվածը` Русский