ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասը սեպտեմբերի վերջին կարող են ուղիղ բանակցություններ անցկացնել Մոսկվայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանն այդ մասին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:
«Մահմուդ Աբբասի և Բենյամին Նեթանյահուի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի վերջին: Կողմերը դեռևս չեն տվել իրենց համաձայնությունը, ներկա դրությամբ նրանք դա քննարկում են»,- ասել է աղբյուրը: