«Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում Երևանում կազմակերպվեց կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում Երևանում` «Նարեկացի» արվեստի կենտրոնում, տեղի ունեցան մի շարք ֆիլմերի ցուցադրություններ: «Փառատոնում ընդգրկված ֆիլմերը քարոզում են համամարդկային արժեքներ` մարդասիրություն, ընտանեկան համերաշխություն, պայքար պատերազմների, էկոլոգիական խնդիրների դեմ: Փառատոնի ուղերձը` հույս, հավատ, սեր և խաղաղությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը:

Փառատոնն իրականացվում է 3-րդ անգամ: Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված է 22 երկրի 76 կինոժապավեն: Փառատոնի ընթացքում կազմակերպվում են բացօթյա կինոդիտումներ, ցուցահանդեսներ, համերգներ:

Սոցիալական շեշտադրությամբ այս մշակութային նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային մշակութային նմուշների ցուցադրությունն է, դրանցում արծարծվող հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

Փառատոնն անցկացվում է օգոստոսի 19-29-ը:

Հայերեն

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով