Հասարակական

Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն իրենց ցուցադրանքը կներկայացնեն «Բանակ-2016» ֆորումում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն իրենց ցուցադրանքը կներկայացնեն «Բանակ-2016» ֆորումում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Պակիստանը «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովում կներկայացվեն ազգային ցուցադրանքներով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Միրոնովը:

«Նախատեսված Է չորս ազգային ցուցահանդեսային ցուցադրանքների ծավալում. Հայաստանի Հանրապետության՝ 5 ձեռնարկություն, Բելառուսի Հանրապետության՝ 9 ձեռնարկություն, Ղազախստանի Հանրապետության՝ 6 ձեռնարկություն, Պակիստանի Իսլամական Հարապետության ՝ 9 ձեռնարկություն»,- ասել Է Միրոնովը Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 50 երկրների արտասահմանյան ռազմական կցորդների հետ կայացած հանդիպմաանը:

Համաժողովի աշխատանքին նաեւ պլանավորում են մասնակցել ձռեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից:Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ընդամենը 2016 թվականին համաժողովին հրավիրվել են 107 երկրներ, որոնցից 86-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, իսկ 45-ը պլանավորում են ուղարկել պաշտոնական պատվիրակություններ:

2015 թականին 100 հրավիրված երկրներից համաժողովին մասնակցել են 73 երկրներ, այդ թվում՝ 38-ը՝ պաշտոնական պատվիրակությունների կազմով:«Բանակ-2016» երկրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 6-ից մինչեւ 11-ը Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Մոսկվայի մարզի «Պատրիոտ» պարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում