Հասարակական

Բացվել է քառօրյա պատերազմում զոհված Հովսեփ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար

1 րոպեի ընթերցում

Բացվել է քառօրյա պատերազմում զոհված Հովսեփ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ապագա համայնքում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ԻԱՎ հրամանատար, կապիտան ՀովսեփԿիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար և պուրակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածինի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Զինված ուժերի ներկայացուցիչներ, համագյուղացիներ:

Խաչքարի բացման ժապավենը կտրել են Հովսեփ Կիրակոսյանի որդիները` 3-ամյա Էրիկը և 4-ամյա Գեղամը:

Հովսեփն օգոստոսի 23-ին կդառնար 29 տարեկան: Նա Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի հետ բնակվում էր Արցախում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հարձակման պահին, եղել է տանը. կնոջը միայն հասցրել է ասել` երեխաներին վերցրու և նկուղում թաքնվեք, իսկ ինքն այդ ճակատագրական պահին մենակ թողնելով իր կնոջն ու զավակներին` օգնության է շտապելիր 25 զինվորներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում