Տնտեսություն

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ երկրի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ երկրի էներգաարդյունավետությունը  բարձրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ` ողջ երկրի տարածքով մեկ էներգաարդյունավետությունը բարձրացնելու, ծախսերն, ինչպես նաեւ ածխածնի երկօքսիդի արտանետումը նվազեցնելու համար:

Էներգիայի ոլորտում տրվող այս դրամաշնորհը առաջինն է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում եւ երկրորդն`ամբողջ աշխարհում:

Ֆինանսավորումը ծրագրի թիմին հնարավորություն է տալու արդիականացնել շուրջ 6000 ընտանիքների բնակարանների եւ 150 հանրային շենքերի ներառյալ դպրոցների եւ մանկապարտեզների արտաքին պատերը, մուտքը, տանիքները, առաստաղները, պատուհանները եւ հատակները:

Ծրագրի նպատակն է լուծում տալ տների եւ հանրային շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին` այդպիսով նվազեցնելով անտառահատումները եւ էներգիայի սպառումը:

«Սա ամենամեծ ներդրումն է, որը մեր գրասենյակը երբեւէ ստացել է: Մենք հպարտ ենք` պատկերացնելով, թե այս ներդրումը ինչ կարող է նշանակել մեր երկրի ապագայի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կլիմայական փոփոխությունների փորձագետ Դիանա Հարությունյանը:

Կանաչ կլիմայական հիմնադրամը 2015 թվականին ստորագրված փարիզյան համաձայնագրի առաջնային ֆինանսական գործիքն է, որն ուղղված է մեղմացմանը` նվազեցնելով գազի արտանետումներն, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հարմարեցմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում