Քաղաքականություն

Լարիսա Ալավերդյանն առաջարկում է բարձրացնել ՄԽ կազմից Թուրքիային հանելու հարցը

1 րոպեի ընթերցում

Լարիսա Ալավերդյանն առաջարկում է բարձրացնել ՄԽ կազմից Թուրքիային հանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Իրանը պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում, որովհետև սահմանակից երկիր է և ակտիվ գործոն է տարածաշրջանում»,- նշեց Ալավերդյանը:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի` Թուրքիան սահմանակից երկիր է, սակայն ի սկզբանե եղել է Մինսկի խմբի անդամ` չնայած որ բացեիբաց ներկայացրել է Ադրբեջանի շահերը:

«Արդյոք չպետք է հիմա հարց բարձրացնել Թուրքիային Մինսկի խմբից հանելու վերաբերյալ: Չի կարելի ընդգրկել մի պետություն, որն ասում է, որ Ադրբեջանին պետք է հանձնել տարածքները»,- ընդգծեց Ալավերդյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում