105+ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ «Ռիո-2016»-ի փոխչեմպիոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի 105+ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող երկու ծանրորդներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոռ Մինասյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը նվաճելով արծաթե մեդալ, իսկ Ռուբեն Ալեքսանյանը գրավեց 4-րդ տեղը:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել 210 կիլոգրամ և ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը: Հրում վարժությունը հայ մարզիկը սկսեց 236 կիլոգրամով և կարողացավ ֆիքսել քաշը: 2-րդ մոտեցման ժամանակ Գոռը բարձրացրեց 241 կիլոգրամ, սակայն մրցավարները թերություն տեսան հայ ծանրորդի կատարման մեջ և չհաշվեցին մոտեցումը: 3-րդ մոտեցման ժամանակ Գոռ Մինասյանը նորից մոտեցավ նույն քաշին և կարողացավ բարձրացնել այն: Երկամարտում մեր մարզիկը հավաքեց 451 կլիոգրամ և, օգտվելով Բեհթադ Սալիմի Կորթազիաբիի բացթողումից, գրավեց 2-րդ տեղը և Հայաստանի օլիմպիական ընտրանուն նվիրեց 3-րդ արծաթե մեդալը: Իրանցի Բեհթադ Սալիմի Կորթազիաբին 0 ստացավ հրում վարժությունում:

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 195 կիլոգրամ: Հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ Ռուբենը բարձրացրեց 245 կիլոգրամ: Ալեքսանյանը 2-րդ և 3-րդ մոտեցման ժամանակ պատվիրեց 254 կիլոգրամ և չկարողացավ բարձրացնել: Երկամարտում Ռուբենը հավաքեց 440 կիլոգրամ ու գրավեց 4-րդ տեղը:

Իսկ այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն` 473 լիլոգրամ երկամարտի արդյունքով, գերազանցելով Հուսեյին Ռեզազադեի աշխարհի ռեկորդը` 1 կիլոգրամով:

Հայերեն العربية English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը