Սպորտ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԱՕԿ լրատվության բաժինը,պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրել է 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահել է 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չի բարձրացրել 195 կգ։

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսել է 225 կգ-ից, հետո բարձրացրել է 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չի բարձրացրել։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր։

Սահմանվել է նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրել է ուզբեկ մարզիկը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում