ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, կողաշրջվել է զինվորների տեղափոխող, Պաշտպանության նախարարությանը պատկանող «Սադկո» մեքենան: Տուժել են զինվորներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, 8 մարդ` մեծամասամբ ժամկետային զինծառայողներ, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Նախնական տվյալներով` նրանց կյանքին վտանգ չի սպառնում։