ԱՄՆ հայ համայնքը Սպիտակ տանը կոչ է անում ավելի հավասարակշռված մոտեցում որդեգրել ԼՂ հակամարտության հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը կոչ է անում ավելի հավասարակշռված և կայուն մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում վերջնական խաղաղություն ապահովելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը, հանձնախումբն ընդլայնում է ԱՄՆ հայկական համայնքի ջանքերն ընդդեմ «մադրիդյան սկզբունքների» և կոչ է անում Սպիտակ Տանն ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և վերջնական խաղաղություն ապահովելու հարցում:

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին, որով կոչ են անում ընդդիմանալ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած բանաձևի, որը դեմ է լինելու ամերիկյան համոզմունքներին և ինքնորոշման իրավունքին:

«Կոչ ենք անում ընդդիմանալ ցանկացած բանաձևի, որը կստիպի քրիստոնյա ազգաբնակչությանն ապրել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի տիրապետության տակ: Այսօր Արցախը, չնայած Ադրբեջանի՝ տասնամյակներ տևած ագրեսիային, շարունակում է նվիրված մնալ ժողովրդավարության ամրապնդման սկզբունքին, զարգացնում է տնտեսությունը և համագործակցում է տարածաշրջանային ուժերի, ԵԱՀԿ-ի հետ՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու համար: Առաջին անգամ 2007թ. բանակցված «մադրիդյան սկզբունքները», որոնք մինչև վերջերս գաղտնի էին պահվում, առաջարկում է Ադրբեջանի տիրապետության տակ վերադարձնել 7 շրջաններ Արցախին կարգավիճակ տալու մի անորոշ խոստման դիմաց, ինչն ավելի է նպաստելու տարածաշրջանային անկայունությանն ու հակամարտության շարունակականությանը: Իր բնույթով Արցախը շատ նման է ամերիկյան պատմության, որը ներկայացնում է ազատ ժողովրդի հաղթանակն ընդդեմ օտարերկրյա տիրապետության: Ժողովրդավարական, քրիստոնեական մեծամասնությունը, որը հանդես է գալիս ընդդեմ անհանդուրժողականության, արժանի է ստանալ մեր աջակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահին և փոխնախագահին ուղղված նամակում:

Հայերեն English Русский

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին