1,5 տարում Ադրբեջանի կրակոցներից Տավուշում վնասվել է 1600 առանձնատուն, զոհվել 7 բնակիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 1,5 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից գնդակոծությունների և հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ գոտում վնասվել է շուրջ 1600 առանձնատուն, զոհվել է 7 խաղաղ բնակիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Տավուշի մարզպետարանի կայքը, այս մասին նշել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ԱՄՆ սենատի` Թոմաս Գոֆֆուսի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը:

Մարզպետը նաև խոսել է գյուղատնտեսության բնագավառին հասցվող այն վնասների մասին, որոնք տեղի են ունենում և' գարնանը գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպելու ժամանակ, և' բերքահավաքի ընթացքում: Նշվել է նաև միջպետական և հանրապետական ճանապարհների ուղղակի նշանառության տակ գտնվող հատվածների գնդակոծության և հրետակոծության դեպքերի մասին: Մարզպետը պատվիրակության ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ են ադրբեջանցիների կողմից սահմանամերձ համայնքների մանկապարտեզները և դպրոցները նշանառության տակ պահելու դեպքերը: Չնայած նրան, որ համապատասխան ծրագրերով այդ ուղղությամբ կատարվել են որոշակի պաշտպանական միջոցառումներ`պաշտպանիչ պատեր, լուսամուտների բացվածքների փոքրացում, դպրոցներում և մանկապարտեզներում ապահով սենյակների ստեղծում, բայց երեխաների ապահով շարժը դեռևս վտանգված է: Իրենց համայնքներում տիրող իրավիճակի մասին առավել մանրամասն ներկայացրել են նաև սահմանամերձ Բաղանիս, Չինարի և Բերքաբեր համայնքների ղեկավարները:

Հայերեն English Русский

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ