Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը հիշեցնում է վատ բեմադրված ներկայացում. Ալեքսանդր Ցինկեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը կարծում է, որ Թուրքիայում իրականացված ռազմական ապստամբության փորձը ավելի շատ նման էր ներկայացման:

«Եթե վերլուծենք Թուրքիայի հեղաշրջման այս անհաջող փորձը, կարող ենք եզրակացնել, որ միակ մարդն, ով այս իրողություններից առավելագույն օգուտը ստացավ, Էրդողանն էր: Այս կասկածելի ռազմական ապստամբության փորձը շատ է հիշեցնում վատ բեմադրված ներկայացում, որտեղ կարեւոր են ոչ թե գործընթացը եւ բովանդակությունը, այլ եզրակացությունները, որոնք հետեւեցին այդ գործընթացի ավարտին: 2 հազար 839 ապստամբներ` գեներալներ, ավագ սպաներ, զինվորներ, ձերբակալված են, եւս 2 հազար 745 դատավորների եւ դատախազների ձերբակալման հրաման է տրվել, ղեկավար կառույցներից սկսել են մաքրել Գյուլենի ենթադրյալ համախոհներին: Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է իրենց հանձնել Գյուլենին` չբացառելով դավադիրների նկատմամբ մահապատիժ սահմանելու հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախկին պատգամավորը: Նրա խոսքով՝ Էրդողանը անպայման օգտագործելու է հեղաշրջում կատարելու այս փորձը:

«Էրդողանի համար սա միանշանակ հաղթանակ է: Նա ուներ ներքին քաղաքական շատ սխալներ, երկրում իրավիճակն արդեն պայթյունավտանգ էր, սակայն այսօր փողոց են դուրս եկել ոչ միայն նրա կողմնակիցները, այլեւ նրանք, ովքեր դեմ են Էրդողանին: Նա երազում էր Օսմանյան կայսրության վերականգման մասին եւ անպայման օգտվելու է այս անհաջող փորձից, որպեսզի ուժեղացնի ճնշումները Թուրքիայի ընդդիմության նկատմամբ, որը դեմ է Թուրքիայի իսլամացմանը: Այսօր երկիրը վերածվում է ավտորիտար սուլթանության, որտեղ ժողովրդավարական ազատությունները աստիճանաբար կոչնչացվեն ապստամբների, ահաբեկիչների եւ դավաճանների դեմ պայքարի վերաբերյալ կարգախոսների ներքո»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում