Քաղաքագետը ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը ՄԽ ձևաչափի շարունակականության վերահաստատում է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունմանը: «Հիմա մինսկյան գործընթացը վերականգնվել է: Մինսկի խմբի համանախագահները փորձում են նպաստել հակամարտության գոտում անվտանգության հաստատմանն ու ամրապնդմանը, հնարավորինս նվազեցնել բռնությունները, նոր բռնությունների ռիսկերը: Դրա համար հարկավոր է վերահաստատել Մինսկի խմբի ֆունկցիաները, հաստատել, որ այդ ձևաչափը շարունակում է աշխատել: ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների հայտարարությամբ հենց դա էլ արվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նաև կարծիք հայտնեց, որ այդ հայտարարության ընդունման մեջ մեծ է ոչ թե Ղազախստանի, Բելառուսի կամ Ղըրղըզստանի, այլ Ռուսաստանի դերակատարությունը, քանի որ վերջինս հանդիսանում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական մասնակիցներից մեկը: «Հենց միայն նրա համար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ղազախստանի, Բելառուսի կամ Ղըրղըզստանի համար այնքան էլ կարևոր նշանակություն չունի, նման հայտարարություններ են ընդունվում: Բայց չեմ կարծում, որ այդ հայտարարությունը կարող է ինչ-որ կերպ փոխել իրավիճակը, որովհետև Ադրբեջանի վրա քաղաքական ազդեցության գործիքները չեն հերիքում: Ես ուրախ կլինեի, եթե սխալվեի, բայց իրավիճակն այդպիսին է»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ կողմերը վերահաստատում են, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն անփոփոխ է, ինչպես նաև վերահաստատել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Հայերեն English

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին