Քաղաքականություն

Աշխարհի գերտերությունների նախագահները սկսել են հաճախ քննարկել Ղարաբաղի կարգավորման հարցը. Հայկ Բաբուխանյան

1 րոպեի ընթերցում

Աշխարհի գերտերությունների նախագահները սկսել են հաճախ քննարկել Ղարաբաղի կարգավորման հարցը. Հայկ Բաբուխանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ լուրջ համաշխարհային գործընթաց է տեղի ունենում, որտեղ Ղարաբաղի հարցը դարձել է գերտերությունների վարած քաղաքականության կարևոր օղակներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հուլիսի 6-ին ասուլիսի ընթացքում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Շատ լուրջ համաշխարհային գործընթաց է տեղի ունենում, որը վերաբերում է և՛ Ղարաբաղի, և՛ Սիրիայի, և՛ Հարավ-Արևելյան Ասիայի կղզիների հարցերին: Աշխարհի գերտերությունների նախագահները սկսել են հաճախ քննարկել Ղարաբաղի կարգավորման հարցը և համապարփակ լուծումներ տալ այդ հարցին»,- նշեց Բաբուխանյանը: Պատգամավորի խոսքով` հարցին համապարփակ լուծում տալն անհրաժեշտություն է, որտեղ սկզբունքային պետք է լինի ազգային ինքնորոշման իրավունքը և հիմնախնդրի խաղաղ լուծումը:

«Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորման, սակայն պետք է նաև շահագրգռված լինենք բանակցություններով խնդրին վերջնական լուծում տալու: Մեզ ճիշտ դրսևորելով և այս պահը նպաստավոր օգտագործելով, կկարողանանք մեր ազգային խնդիրները լուծել: Այսինքն՝ կկարողանանք ապահովել ժողովրդի անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը դարձնել առաջնային»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում