Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձել է Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունից: Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմին դիմավորեցին մեծ թվով լրագրողներ, մարզասերներ և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Մարզիկներին դիմավորելու էր եկել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին իսկ մասնակցությամբ կարողացավ հասնել չեմպիոնի կոչման:

Հայերեն العربية English Русский