Ղարաբաղյան հիմնահարց

Ղազախստանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը. դեսպան

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը մի քանի անգամ ընդգծել է, որ հանդես է գալիս տարածաշրջանային բոլոր կոնֆլիտների, այդ թվում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Մենք ցանկանում ենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում չլինեն կրակոցներ, և պահպանվի հրադադարի ռեժիմը: Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձություններին, որոնք այստեղ անվանում են քառօրյա պատերազմ, ապա գիտենք, որ դրա հետևանքով եղան զոհեր երկու կողմերում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում երկու կողմերին էլ: Նման բան չպետք է լինի: Ինչ վերաբերում է գնահատականներին. Ղազախստանն ընդգրկված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում: Գնահատական կարող են տալ այն երկրները, որոնք լիազորված են միջազգային հանրության կողմից: Տեղեկատվական պատերազմների պայմաններում նույնիսկ ինձ միշտ չէ, որ հեշտ է հասկանալ այս կամ այն իրադարձությունը»,-ասաց դեսպանը: Նրա խոսքով, Ղազախստանի նախագահը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում նպաստել, որ կողմերը գան խնդրի խաղաղ կարգավորման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում