Հայաստանի բանակը պետք է արագ եւ շատ լուրջ վերազինվի նոր տեխնոլոգիաներով. Սամվել Մարտիրոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո պետք է բանակը վերազինել նորագույն տեխնոլոգիաներով:

«Այստեղ երկու կարեւոր հարց կա: Առաջինը, որ Հայաստանի բանակը պետք է արագ եւ շատ լուրջ վերազինվի նոր տեխնոլոգիաների տեսանկյունից, քանի որ այս ապրիլյան ընդհարումը ցույց տվեց, որ հակառակորդի կողմից նոր տեխնոլոգիաների կիրառումը մեզ շատ լուրջ կորուստներ հասցրեց, եւ մենք մտնում ենք նոր ժամանակներ, որտեղ միայն ոգով կռվել չի ստացվում. եթե քո դեմ անօդաչու սարքեր են օգտագործում, քո ոգին միշտ չէ, որ կարող է այդ ամենի դեմ պայքարել: Այստեղ պետք է նաեւ միտքը աշխատի: Իսկ երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ մասնագետների ներուժը չկորչի, ընդհանրապես կարեւոր է մասնագետ զորակոչիկների ներուժն օգտագործել ճիշտ և հասցեական»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Անդրադառնալով ամբողջ Հայաստանի մասշտաբով տեղեկատվական պատրաստվածությանը՝ փորձագետը Հայաստանը որակեց որպես բավականին բեւեռացված երկիր:

«Այսինքն՝ նկատվում է այդ անհամաչափությունը. կա հասարակության մի հատված, որը ծայրահեղ առաջադեմ է եւ մի հատված, որը ծայրահեղ չզարգացած: Ցավոք, համաչափություն հաստատելու խնդիր էլ չի դրվում, ուղղակի հնարավորություն չկա: Կրթական համակարգի բարեփոխումներով եւ ողջ կյանքի ընթացքում ուսումնառության զարգացմամբ միայն կարելի է լուծել այս խնդիրը, որպեսզի մեծահասակները եւս կարողանան գաղափար կազմել նորագույն տեխնոլոգիաներից»,- ընդգծեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջերս հայտարարեց պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման համար «Հայ թեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ իրականացվող համատեղ մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող զորակոչիկները: Մրցույթը հայտարարվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝ ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն: Վերջնաժամկետ է սահմնված հունիսի 10-ը:Մրցույթում հաղթած զորակոչիկները ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈւ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից